Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
15.09.2020 | 00:06
Լավ է ա­ռողջ և ու­ժեղ աղ­քա­տը, քան հաշմ­ված մարմ­նով հա­րուս­տը։ Լավ է ա­ռող­ջու­թ­յունն ու ա­ռույ­գութ­յու­նը, քան ա­մեն տե­սա­կի ոս­կին, և լավ է կա­րող մար­մի­նը, քան անս­պառ հարս­տու­թ­յու­նը։ Մարմ­նի ա­ռող­ջու­թ­յու­նից ա­վե­լի մեծ հարս­տու­թ­յուն չկա և մարմ­նի խն­դու­թ­յու­նից` ա­վե­լի մեծ ու­րա­խու­թ­յուն։ Լավ է մա­հը, քան դա­ռը կյան­քը կամ եր­կար ցա­վը։ Փակ բե­րա­նին մո­տեց­ված քաղց­րա­վե­նի­քը նույնն է, ինչ գե­րեզ­մա­նին դր­ված կե­րա­կու­րը։
Սի­րա­քի ի­մաս­տու­թ­յու­նը 30. 14-18
Դիտվել է՝ 8710

Մեկնաբանություններ